Մինչ բազմաթիվ կանայք ամիսներ են վատնում հարսանեկան զգեստ ընտրելու համար, անգլուհին ամուսնացել է 63 տարի առաջ կարված զգեստով, որը կրել են նրա մայրն ու տատիկը, գրում է Daily Mail-ը:
31-ամյա Լյուսի Պոպովիչը ամուսնացել է այն նույն զգեստով, որով 1950-ին ամուսանացել է իր տատիկ Մելը, ապա վերջինիս դուստր Փեգին՝ 1974-ին: Այժմ հաջողակ զգեստը երրորդ անգամ կրել է Լյուսին:
Սպիտակ հարսանեկան զգեստը ժամանակին իր տատիկը գնել է Լոնդոնում 6 գվինեայով, որը համարժեք է 172 դոլարին: Այսօր նրա թոռնուհին որոշել է շարունակել գեղեցիկ ավանդույթը՝ հագնելով նույն զգեստը ավստրալացի Մարկ Պոպովիչի հետ ամուսնանալիս: