Ջոնի Դեփի եւ երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը` մոդել Լիլի-Ռոուզ Դեփը, BAFTA մրցանակաբաշխությանն է ներկայացել ֆրանսիական Chanel նորաձևության ապրանքանիշի թափանցիկ ժանյակավոր կտորից կարված, երկար սեւ զգեստով:
Նրա լուսանկարները հրապարակել է Just Jared հրատարակությունն Ինստագրամի իր էջում:
20-ամյա Դեփի կերպարն ամբողջացնում են մեծ ապարանջանները, ականջօղերը եւ սեւ բարձրակրունկ կոշիկները: