«Իդոլ» կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող է ճանաչվել Մոսկվայի Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը՝ ճոպանի վրա բալետային վարիացիաների համար։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է կիրակի, Մոսկովյան մեծ կրկեսում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Պրոֆեսիոնալները վիճում էին շուրջ 2 ժամ՝ ապացուցելով իրենց իրավացիությունը։ Արդյունքում մենք շնորհեցինք 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե «Իդոլ»»,- մրցանակաբաշխության ընթացքում ասել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էդգարդ Զապաշնին։
Երկրորդ ոսկե մեդալին արժանացել է թուրքմենական «Գալկընըշ» խումբը, որը ներկայացրել է ջիգիթների ազգային ձիախաղերը։