Համացանցում մեծ ճանաչում վայելող «Մռայլ կատուն», որը ավելի վաղ հայտնվել է Time հանդեսի շապիկին և ներշնչանքի աղբյուր դարձել սուրճի արտադրության համար, այժմ հռչակվել է կատուների թագուհի, ներկայացնում է El Universal-ը:
«Մռայլ կատուն» պաշտոնապես ճանաչվել է տարվա կատու համացանցում: Կատուն դարձել է համացանցում կատուների մասնակցությամբ վիդեոփառատոնի հաղթող՝ արժանանալով Golden Kitty Award մրցանակին:
Փառատոնի մյուս 7 մասնակիցները չեն կարողացել անցնել 20 հազար ձայների ցուցանիշը, որը ստացել է «Մռայլ կատվի» տեսահոլովակը YouTube-ում քվեարկության ժամանակ: