Ձմռանը մազերն ավելի չոր, թեփոտ են դառնում և ունեն հատուկ խնամքի կարիք: Մազերի խնամքը տաք յուղերով ընդգրկված է յուրաքանչյուր սալոնային խնամքի մեջ, սակայն այն կարելի է կազմակերպել նաև տանը:
Տնային պայմաններում մազերի վերականգնման համար պետք է օգտագործել բնական յուղեր: Ամենից հաճախ օգտագործվում է ձիթապտղի յուղը, բայց պետք չէ կանգ առնել ստանդարտ տարբերակի վրա: Օրինակ՝ ժոժոբի յուղը հիանալի վերականգնում է մազերի կառուցվածքը, կոկոսի յուղը ավելացնում է փայլը, գերչակի յուղը պայքարում է չորության դեմ:
Լավ արդյունքի հասնելու համար կարող եք ազատ խառնել դրանք իրար և ավելացնել ուրիշ օգտակար նյութեր' մեղր, կիտրոնի հյութ, երիցուկի թուրմ և այլն:
Վերականգնողական գործընթացը բավական հեշտ է: 10 կաթիլ յուղ լցրեք մի փոքր ջրի մեջ և դրեք տաքանալու: Համոզվեք, որ խառնուրդն այդքան էլ տաք չի ստացվել: Այնուհետև քսեք յուղը գլխամաշկին և տարածեք ամբողջ մազերի երկայնքով: Հատուկ ուշադրություն դարձրեք մազերի ծայրերին: Լողի գլխարկ դրեք կամ տոպրակով փակեք գլուխը և թողեք 1 ժամ: Այնուհետև հանեք գլխարկն ու լվացեք մազերը շամպունով: Որպեսզի արդյունքն ակնհայտ լինեն, շաբաթը մեկ անգամ կրկնեք այս գործընթացը մեկ ամսվա ընթացքում: