Առաջին հերթին մազերի խնամքը նախատեսում է մազերի ճիշտ լվացում համապատասխան, ճիշտ ընտրած միջոցներով: Երկրորդ հերթին մազերը վերականգնել կօգնի ճիշտ սանրումը: Ընտրեք հիմնականում փայտե սանրեր: Իսկ խորքային վերականգնման համար անհրաժեշտ է հետևողական խնամք' շամպունների միջոցով:
Մազերի աճի համար նախատեսված շամպուն
Մազերի դանդաղ աճի պատճառ կարող է լինել ինչպես ժառանգականությունը, այնպես էլ սխալ խնամքը: Այսպիսի շամպուն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճ. գդալ գլիցերին, 1 ճ. գդալ հեղուկ օճառ' pH-ի չեզոք մակարդակով: Ամեն անգամ օգտագործելուց առաջ թափահարեք այս ամենը միասին: Հեղուկը պետք է մնա մազերի վրա 1-2 րոպե, այնուհետև լավ լվացեք այն:
Թեփի դեմ շամպուն
Այսպիսի շամպուն պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճ.գդալ խնկունի (розмарин), 2 ճ. գդալ կոկոսի փաթիլներ, 2 ճ. գդալ ուրց, 2 ճ. գդալ խնձորի քացախ,1 բաժակ բուսական յուղ և 1 բաժակ ջուր: Ջուրը լցրեք կաթսայի մեջ և եռացրեք: այնուհետև լցրեք բույսերն ու կոկոսի փաթիլները: Պետք չէ եռացնել, պարզապես պահեք տաք ջրում 20 րոպե: Առանձնացրեք ջուրը և նոր միայն ավելացրեք դրա մեջ մնացած բաղադրիչները: Մազերի վերականգնումը իրականանում է միայն տաք շամպունով, բայց ոչ շատ տաք: Յուրաքանչյուր լվացումից հետո ցայեք մազերը գոլ ջրով:
Յուրաքանչյուր տեսակի մազին պետք է անհատական խնամք: Դա վերաբերում է նաև գույնին: Սպիտակամորթ աղջիկներն առհասարակ ամենաբարակ մազեր ունեցողներն են: Նրանց խորհուրդ է տրվում օգտագործել վնասված, չոր մազերի համար շամպուններ: Սևահերները սովորաբար ունեն ավելի հաստ մազեր: Չնայած մազի հաստությանը' սևահերներն ավելի հաճախ են ունենում սակավամազության խնդիր: Եվս մեկ թերություն' տարիքի հետ մազերը կորցնում են իրենց փայլը::
Փարթամ մազեր
Մազերին փարթամություն կարելի է հաղորդել ոչ միայն ճիշտ խնամքի միջոցով, այլև ճիշտ սանրվածքով: Պրոֆեսիոնալները սակավ մազեր ունեցողներին առաջարկում են շերտավոր կտրվածքներ: Այսպիսի կտրվածքն իսկապես փարթամացնում է մազերի տեսքը: Մազերի գունավորումը ևս կարող է տեսողականորեն ավելի փարթամ դարձնել դրանք: Բարակ մազերը պետք է հաճախ լվանալ: Սիլիկոն, կերատին, պրոտեին. սրանք այն բաղադրիչներն են, որոնք պետք է առկա լինեն բարակ մազերի համար շամպուններում: