Բաղադրություն

մի քանի շերտ չինական կաղամբ
1 հավի փափկամիս
2 հ. թարմ վարունգ
1 հ. բուլղարական պղպեղ
1 բ. եգիպտացորենի հատիկներ
ձիթապտուղ
կանաչի
աղ
թթվասեր

Պատրաստման եղանակ

Բանջարեղենն ու կանաչին լվանալ, կաղամբը կտրտել, հավի փափկամիսը աղով և պղպեղով համեմել և մի փոքր տապակել կամ խորովել։ Պղպեղը և վարունգը մաքրել, կտրտել երկարությամբ, լցնել կաղամբի վրա, այնուհետև ավելացնել հավը, եգիպտացորենի հատիկները, կտրտած կանաչին, ձիթապտուղը։ Աղ և թթվասեր ավելացնել, խառնել և մատուցել։