Բաղադրություն

300 գ չինական կաղամբ
1 հավի փափկամիս
4 հ. ձու
1 հ. վարունգ
կանաչ սոխ
աղ, պղպեղ, մայոնեզ

Պատրաստման եղանակ

Հավի փափկամիսը եփել (ավելի համեղ լինելու համար, ջրի մեջ ավելացնել դափնու տերև, գազար և սոխ): Բարակ կտրտել չինական կաղամբը, կանաչ սոխը, վարունգը կտրտել երկարությամբ: Հավի միսը կտրտել մանր խորանարդիկներով, ձվերը եփել և նույնպես մանր կտրտել: Այս ամենը խառնել, ավելացնել աղ, պղպեղ, մայոնեզ, խառնել և մատուցել: