Star Magazine ամսագիրը հետաքրքիր մի միջադեպի մասին է պատմել, որը տեղի է ունեցել «Squirrels to the Nuts» նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ և որում գլխավոր դերը կատարում է դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը։ Իմանալով, որ գլխավոր հերոսուհիներից մեկի անունը Էնջի է, դերասանուհին հրաժարվել է շարունակել աշխատանքը, գրում է loveradio.ru-ն։

Ամերիկացի դերասանուհին մինչ այժմ տանել չի կարողանում նույնիսկ փոքրիկ հիշատակում Անջելինա Ջոլիի մասին. թեև Էնիսթոնը և Փիթն ամուսնալուծվել են դեռևս 2006-ին, միևնույնն է՝ Ջոլիի անունը դեռևս սարսափեցնում է 44-ամյա Ջենիֆերին, գրում է աղբյուրը։

Էնիսթոնը կտրականապես հրաժարվել է նկարահանման հրապարակ դուրս գալ, երբ սցենարում կարդացել է ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկի անունը։ Ջենիֆերը պահանջել է հերոսուհուն այլ անուն տալ։

Սցենարիստները փոխել են հերոսուհու անունը՝ Իզզի։ Որպես փոխհատուցում ֆիլմի պրոդյուսերները ստիպված են եղել վճարել դերասանուհու և նրա թիմի բոլոր ծախսերը, տեղավորել նրան Նյու Յորքի շքեղ հյուրանոցի լյուքս համարում և կերակրել միայն հայտնի ռեստորաններում։

Աստղի նման պահանջները բավարարելուց հետո են միայն սկսվել ֆիլմի նկարահանումները։