Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր էնիսթոնը կտրականապես հրաժարվել է թռչել միևնույն ինքնաթիռով իր նախկին ամուսին Բրեդ Փիթի ներկայիս կողակից Անջելինա Ջոլիի հետ, գրում է segodnya.ua-ն։
Օգոստոսի 11-ին Էնիսթոնը պետք է մեկներ Լոնդոն, որտեղ պետք է տեղի ունենար «Մենք Միլլերներն ենք» ֆիլմի պրեմիերան։ Սակայն պարզվել է, որ նույն ինքնաթիռում է նաև Ջոլին։
Երկու դերասանուհիների ներկայացուցիչները նախապես զգուշացվել են այդ մասին, որից հետո Էնիսթոնը որոշել է փոխել տոմսը և մեկնել այլ չվերթով։