Երկար, փարթամ ու առողջ մազեր ունենալը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Գուցե Ձեր մազերը հենց այդպիսին են, բայց կան մազերի համար վնասակար սովորույթներ, որոնցից անհրաժեշտ է ամեն կերպ ձեռբազատվել:
Մազերին հաճախակի կպնելը: Մազերը շուտ կեղտոտվում են, երբ դրանց հաճախակի եք ձեռք տալիս. այդ ժամանակ ստիպված եք լինում շուտ-շուտ լվանալ: Բացի այդ՝ հաճախակի հպումներից մազերը դառնում են խոցելի և սկսում են ճյուղավորվել: Փորձե՛ք Ձեզ վերահսկել նման դեպքերում:
Մազերն ամեն օր լվանալն ու ուղղելը: Երբ մազերն ամեն օր լվանում եք կամ ուղղում, ապա բարձր ջերմաստիճանից խախտվում է մազերի կառուցվածքը, վնասվում մազերին վերին շերտը: Մազերը նաև կորցնում են իրենց առաձգականությունը, դառնում չոր: Օգտագործե՛ք գելեր և այլ պաշտպանիչ քսուքներ:
Թաց մազերով տանից դուրս գալը: Ջերմաստիճանի անկումը ևս խախտում է մազերի կառուցվածքը: Հնարավոր է՝ մազերը սկսեն թափվել, դառնալ փխրուն: Չորացրե՛ք մազերը սենյակային ջերմաստիճանում և երբեք թաց մազերով մի՛ պառկեք:
Սրբիչով մազերը լավ չորացնելը: Սա ևս սխալ է. այդպես Դուք խառնում եք մազերը, իսկ հետո ստիպված եք լինելու կարգի բերել, որի ընթացքում ևս մազերը կարող են լուրջ վնասվել:
Շողիկ Գալստյան