Մեքենա գնելիս դուք առաջին հերթին ուշադրություն եք դարձնում նրա հուսալիությանը։ Սակայն, որպեսզի այն ավելի երկար ծառայի, դուք պետք է ճիշտ խնամեք ձեր «երկաթե նժույգը»։
Յուղի կանոնավոր փոխարինում
Յուղը շարժիչին հարկավոր է, որպեսզի սառեցնի շփվող մակերեսները։ Այն նաև պաշտպանում է կոռոզիայից։ Եթե երկար ժամանակ չփոխեք յուղը, ապա այն իր մեջ մի շարք ավելորդ նյութեր կհավաքի։ Այսպիսի յուղը կարող է դառնալ մեքենայի անսարքության պատճառ։ Այդ պատճառով այն պետք է ժամանակին փոխել։
Լրացուցիչ հեղուկների և ծախսվող նյութերի փոխարինում
Ծախսվող նյութերից են ֆիլտրերը, արգելակման հեղուկը, սառեցուցիչը, արգելակման սալիկները և այլն։ Հաճախ վարորդները շատ հազվադեպ են փոխում այս նյութերը։
Մեքենայի կանոնավոր զննում
Անպայման կանոնավոր կերպով զննեք ողջ մեքենան։ Սրա շնորհիվ մի շարք խնդիրներ ճիշտ ժամանակին կնկատեք և կվերացնեք անսարքությունները՝ ապահովագրելով ձեզ հետագա խնդիրներից։
Ուշադրություն դարձրեք աղմուկին
Լսեք ձեր մեքենային։ Եթե դուք լսում եք ձայներ, որոնք բնորոշ չեն մեքենայի շարժիչին, ապա անհապաղ դիմեք մասնագետի։ Գտեք մեկ վստահելի մասնագետ՝ ով կիմանա ամեն ինչ ձեր մեքենայի մասին։