Հավայան կղզիներից մեկի՝ Պահոայի բնակիչ Շոն Քինգն առանձնահատուկ սեր է տածում հրաբուխների նկատմամբ, և, ինչպես նշում է The Telegraph-ը, նա իր ողջ կյանքը նվիրել է հայրենի Պահոայում հրաբխային գեղեցիկ տեսարանների լուսանկարմանը։
47-ամյա տղամարդը ժամերով սպասում է լավայի հզոր ժայթքմանը, ինչի արդյունքում կարողանում է բացառիկ կադրեր անմահացնել։
«Դա պարզապես հրաշք է հետևել, թե ինչպես է լավայի ու օվկիանոսի շփման արդյունքում նոր հողային զանգված ձևավորվում։ Անշուշտ, դա արժե այն բոլոր կոշիկները, որոնք ես հալեցրել եմ լավաները լուսանկարելու ժամանակ»,-նշել է Շոնը։
Նա նաև պատմել է, որ զգուշությունն իր համար առաջնային է, քանի որ լավայից դուրս եկող թունավոր գազերն ու աներևակայելի տապը կարող են սպանել։
Հրաբխի վերևում շողշողում է Ծիր կաթինը
Լավան հոսում է ժայռերի ճեղքերով
Ծիածանն ու լավան՝ կողք կողքի