Tert.am-ը գրում է.

 

Բրիտանացի լուսանկարիչ Ջասթին Նիջին ներկայացրել է գիշերային երկնակամարը պատկերող գեղեցիկ ու շատ յուրահատուկ ֆոտոշարք, որն արվել է Սինգապուրում։ Ինչպես նշում է The Daily Mail-ը, սովորական պայմաններում 5 մլն բնակչությամբ այս քաղաք-պետությունը չի կարող հիանալ նման տեսարաններով, որոնք ստեղծելու համար Նիջին կիրառել է հատուկ լուսանկարչական տեխնիկա։

 

Ստորև ներկայացված լուսանկարներից ամեն մեկն անելու համար բրիտանացին ծախսել է միջինը 2 ժամ՝ պատկերելով հազարավոր աստղերի տեղաշարժը։ Կադրերն առավել տպավորիչ դարձնելու համար լուսանկարիչը պատկերել է նաև երկնային մարմինների շարժման հետագիծը։

 

Շարունակությունը` այստեղ: