Մարդկանց, որոնք հաճախ են մեկնում գործուղումների, կհետաքրքրի, թե որտեղ են գտնվում օդանավակայանների լավագույն ռեստորանները, գրում է Luxlux.net-ը։
1. Bubbles Seafood & Wine Bar
Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանում է գտնվում Bubbles Seafood & Wine Bar ռեստորան-խաղատունը։ Այն գրավիչ է նրանով, որ այցելուները ցանկության դեպքում կարող են խաղալ խաղատանը։ Ռեստորանում կարելի է վայելել նաև հոլանդական ծովատառեխ, ոստրեներ և սուշի։ Ռեստորանի զարդը հսկայական ակվարիումն է, որտեղ էկզոտիկ ձկներ են լողում։
2. Plane Food
Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում գտնվող Plane Food ռեստորանը պատկանում է շեֆ-խոհարար, հաղորդավար, 12 միշլենյան աստղի արժանացած Գորդոն Ռամզիին։ Թռիչքի շտապող հյուրերը կարող են ուտեստներ պատվիրել և տանել իրենց հետ։
3. Altitude
Լավագույն եռյակը եզրափակում է Altitude ռեստորանը, որը գտնվում է Ժնևի միջազգային օդանավակայանում։ Այս ռեստորանը նույնպես արժանացել է միշլենյան աստղի։ Հաստատությունը պատկանում է շեֆ-խոհարար Ֆաբիեն Լեգոնին։ Հաստատությունն ունի մի քանի գոտի՝ ռեստորան, բար և խորհրդակցությունների սենյակ։ Ռեստորանի հիմնական սրահի պատուհաններից տեսանելի են թռիչքուղին և լեռները։ Երկրի հյուրերը, ինչպես նաև ժնևցիները, սիրում են այս հաստատությունը հենց նրա համար, որ այստեղ, վայելելով համեղ ուտեստներ, կարելի է հետևել ինքնաթիռների թռիչքներին և վայրէջքներին։