Ամերիկացի հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի նախկին կինն ու մուսան' Միա Ֆերոուն, խոստովանել է,որ ռեժիսորի միակ որդին հնարավոր է լեգենդար երգիչ Ֆրենկ Սինատրայի տղան է:
Vanity Fair-ին տված հարցազրույցում Միան առաջին անգամ է հրապարակավ ընդունել այն, ինչի մասին Հոլիվուդում խոսում են տարիներ շարունակ: Նրա 25-ամյա որդին' Ռոնանը, կապուտաչյա է և ավելի շատ Սինատրային է նման, քան Ալենին:
1966-1968 թվականներին Ֆերոուն ամուսնացած է եղել Սինատրայի հետ, սակայն հետագայում էլ դեռ երկար ժամանակ Սինատրան նրա սիրեկանն է եղել' նույնիսկ այն ժամանակ, երբ Ֆերոուն սկսել է հանդիպել Ալենի հետ:
Ռոնանի հորը որոշելու հարցով ԴՆԹ-թեստ երբևէ չի անցկացվել:
1990-ականներին սկանդալ պայթեց, երբ պարզվեց, որ Ալենն իր հերթին կապված է իրենց որդեգիր դստեր' Սուն Չժիի հետ: Դրանից հետո Ալենն ու Ֆերոուն բաժանվել են, և Ալենն ամուսնացել է իրենց դստեր հետ:
Ֆերոուն ընդհանուր առմամբ սեփական և որդեգիր 14 երեխա ունի: