Ֆլորիդայի նահանգի Դայթոն Բիչ քաղաքում կյանքի 73-րդ տարում վախճանվել Է ամերիկացի լեգենդար երգիչ եւ դերասան Ֆրենկ Սինատրայի որդին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 17-ին այս մասին հայտնել Է Associated Press-ը՝ վկայակոչելով նրա հարազատներին:
Նախնական տվյալներով՝ Ֆրենկ Սինատրա Կրտսերի մահվան պատճառ Է դարձել սրտի կանգը:
Ըստ Reuters-ի տեղեկատվության՝ Սինատրա Կրտսերը պետք Է Դայթոն Բիչում կատարեր իր հոր մի քանի երգերը, սակայն համերգը վերջին պահին չեղյալ Է հայտարարվել նրա վատ ինքնազգացողության պատճառով: Տեղական Daytona Beach News-Journal հրատարակությունը գրել Է, որ Սինատրա Կրտսերը մահացել Է հիվանդանոցում:
Ֆրենկ Սինատրան (1915 – 1998) «Գրեմի» մրցանակի տասնակի եւ բազմաթիվ այլ պարգեւների մրցնակակիր Է: Նրան համարում են XX դարի երաժշտական ինդուստրիայի լեգենդ: 50 տարվա ակտիվ ստեղծագործական գործունեության ընթացքում երգիչը ձայնագել Է շուրջ 100 հանրաճանաչ կոմպոզիցիաներ՝ առավելապես ռոմանտիկական բալլադներ:
Բացի այդ, Սինատրան նկարահանվել Է 60-ից ավելի կինոնկարներում, որոնցից առավել հայտնի են «Արձակում քաղաք», «Այսուհետեւ եւ առհավետ», «Ոսկե ձեռքով մարդը», «Բարձր հասարակություն», «Հպարտություն եւ կիրք», «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960) եւ «Մանջուրացի թեկնածուն» ֆիլմերը: