Business Insider-ը ներկայացրել է Աֆրիկայից դուրս գտնվող 7 երկրներ, որտեղ բնակվում են վայրի կենդանական աշխարհի ամենաէկզոտիկ ներկայացուցիչները, ինչը հնարավորություն է ընձեռում հետաքրքրաշարժ սաֆարի տուրեր կազմակերպել:

Շրի Լանկա

Շրի Լանկան սաֆարի տուրերի համար լավագույն ուղղություններից է Աֆրիկայից դուրս: Հարավարևելյան ասիական երկիրը նույնպես ներկայանում է կենդանական աշխարհի էկզոտիկ կենդանիներով, ինչպիսիք են ասիական փղերը, ընձառյուծները և արջերը:

Բրազիլիա

Ամազոնի խիտ ջունգլիներից մինչև ճահճային հողատարածքներ Բրազիլիայում վխտում են վայրի կենդանիների տարբեր ներկայացուցիչները, որոնցից են բրազիլական գետակինճերը, հսկա մրջյունները, հսկա գետային ջրասամույրները, գայլերն ու հովազները:

Հնդկաստան

Հնդկաստանում տարածված չեն առյուծներն ու բորենիները, սակայն այստեղ հնարավոր է տեսնել մեծ թվով փղերի, վագրերի և միաեղջյուր ռնգեղջյուրների: Հնդկաստանում գործում են ավելի քան 80 ազգային պարկեր, որոնցից մեկում բնակվում են 1600 միաեղջյուր ռնգեղջյուրներ, ինչպես նաև փղեր, ճահճային եղնիկներ և թռչուններ:

ԱՄՆ

ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ երկրներից մեկն է, որտեղ գործում են շուրջ 60 ազգային պարկեր, որտեղ բնակվում են վայրի բնության ամենավառ ներկայացուցիչները: Հյուսիսամերիկյան գորշ արջերը, ալիգատորներն ու կոկորդիլոսները, գայլերն ու բիզոնները, հյուսիսային եղջերուներն ու արջերը «Յելլոուսթոն» ազգային պարկի ամենահայտնի բնակիչներն են:

Գալապագոսյան կղզիներ, Էկվադոր

Գալապագոսյան կղզիներում բնակվող յուրատեսակ կենդանիների տարբեր տեսակներին հայտնաբերել էր դեռևս Չարլզ Դարվինը իր ուսումնասիրությունների ընթացքում: Այդ տեսակներին են պատկանում հսկա ծովային կրիաները, ծովառյուծները, սապատավոր շնաձկները, դելֆիններն ու մողեսները:

Սինգապուր

Սինգապուրն այնքան էլ հայտնի չէ սաֆարիներով, սակայն Night Safari ազգային պարկն այստեղ առաջարկում է հիանալի գիշերային սաֆարի տուրեր՝ դիտելու գիշերային կենդանիների հետաքրքիր վարքը: Պարկում բնակվում են կենդանիների ավելի քան 2500 տեսակներ, որոնցից են հովազները, առյուծները, որոնք փակված են վանդակներում ավելի նման կենդանաբանական այգու պայմաններին:

Նեպալ

Նեպալյան ջունգլիները ենթաարևադարձային անտառներ են, որոնք լի են ռնգեղջյուրներով, վարազներով, եղնիկներով, կապիկներով, բիզոններով, հովազներով, փղերով և այլ էկզոտիկ կենդանիներով: