Ցավոք սրտի կան երկրներ, որտեղ կանաց հանդեպ շատ դաժան վերաբերմունք են ցուցաբերում։

Որոշ երկրներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հասարակության լիիրավ անդամ չեն համարվում։ Նրանց հանդեպ կիրառվում են ոչ միայն ֆիզիկական բռնություն, այլ նաև գաղափարական սահմանափակումներ։

Պակիստան

Այս երկրում կանանց 93%-ը փոքրիկ զանցանքների համար ենթարկվում են ֆիզիկական և սեքսուլա բռնության։ Օրինակ, եթե կինը որևէ պատճառով ստիպված է եղել միայնակ դուրս գալ տնից։ Ամենավատն այն է, որ կնոջը պատժել կարող են նաև նրա եղբայրը կամ հայրը։

Մալի

Այստեղ դեռևս պահպանվում են աղջիկներին թլպատելու բարբարոսային ավանդույթները։ Այս գործողությունն իրականացվում է առանց ցավազրկման և որակյալ բժշկական պայմանների։

Հնդկաստան

Եթե աղջիկը ծնվել է աղքատ ընտանիքում, ապա նրան կարող են բռնաբարել կամ վաճառել սև շուկայում։ Այսպիսի վաճառքները քողարկվում են ամուսնության տակ և աղջիկներին ամուսնացնում են շատ վաղ հասակից։

Սոմալի

Երկար տարիներ է այստեղ պատերազմ է ընթանում, որի պատճառով կանայք հայտնվել են գոյատևման շեմին։ Սոմալիում ոչ մի օրենք չի գործում, այդ պատճառով կանանց և աղջիկներին 5 տարեկանից սկսած ենթարկում են բռնության։ Թույլ սեռի ներկայացուցիչները չունեն ոչ մի իրավունք։ Նրանց հասանելի չէ անգամ նվազագույն բժշկական օգնությունը։