Ամերիկյան «Խաղաղության հիմնադրամ» հետազոտական ինստիտուտը օրեր առաջ հրապարակեց «Ձախողված/չկայացած երկրների ինդեքսը» (Failed States Index) խորագրով ամենամյա վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված էր 178 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

Delfi-ն այս ցանկից առանձնացրել է 2012թ-ի «ամենաձախողված երկրների» տասնյակը:

1. Սոմալի

Ամենաաղքատ երկրների ցուցակում առաջին տեղում է հայտնվել Սոմալին, որտեղ տարիներ շարունակ չեն դադարում մահաբեր պատերազմները: Հաղորդվում է, որ պաշտոնական տվյալներով այս երկրում յուրաքանչյուր 10 երեխայից մահանում է 2-ը:

2. Կոնգո

Կոնգոյի բնակչությունը տառապում է ՁԻԱՀ-ի, քաղաքացիական պատերազմների, մշտական համաճարակների և սովորական հիվանդությունների պատճառով:

3. Սուդան

Երկրում տիրող հումանիտար աղետին գումարվում են նաև էթնիկ խմբերի միջև տեղի ունեցող բախումները, որոնք ամեն օր կոտորածների պատճառ են դառնում:

4. Հարավային Սուդան

Սուդանից վերջերս անկախություն ձեռք բերած Հարավային Սուդանը, որը լի է չպայթած ականներով, կացարան է հանդիսանում մեծ թվով փախստականների համար: Երկրում բացակայում է բժշկական սպասարկումն ու օգնությունը որևէ հումանիտար կազմակերպության կողմից:

5. Չադ

Երկիրը շրջապատված է պատերազմող հարևաններով. երկրի արևելքում գտնվում է Սուդանը, իսկ հարավում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, որտեղից ժամանում են միայն հանցագործներ և փախստականներ: Այստեղ կյանքի միջին տևողությունը կազմում է 49 տարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհի մասշտաբով:

6. Եմեն

Արաբական թերակղզում գտնվող այս ամենաաղքատ երկրներից մեկը զարմանալիորեն հակադրվում է թերակղզու մյուս արաբական երկրին՝ Միացյալ Արաբական Էմիրություններին:

7. Աֆղանստան

Երիտասարդ երկրի ապագան կախված է նրանից, թե արդյոք նախագահ Համիդ Քարզային կհաջողվի ապահովել երկրի բնակչությանը մաքուր ջրով, էլեկտրաէներգիայով, բուժսպասարկման հնարավորությամբ և աշխատանքով:

8. Հաիթի

Հաիթիում իրավիճակն էլ ավելի ծանրացավ 2010-ի հզոր երկրաշարժից հետո, որը խլեց 220 հազար մարդու կյանք:

9. Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն

Կենտրոնական Աֆրիկան, որ համարվում է ամենքիչ բնակեցված երկրներից մեկը, արդեն 40 տարի շարունակ գտնվում է ռազմական հեղափոխությունների շրջափուլում:

10. Զիմբաբվե

13 մլն բնակչություն ունեցող երկրում 1 միլիոնից ավելին ՄԻԱՎ-ի վարակակիրներ են, իսկ երկրում տիրում է աղքատ վիճակ: Մինչդեռ, 1980-ին անկախություն ձեռք բերելուց հետո Զիմբաբվեն համարվում էր Աֆրիկայի ամենահարուստ երկրներից մեկը: