Հսկայական առևտրի կենտրոնում գնում կատարելը ոչ միայն ընտրության հաճելի հուզմունք է և ուրախության զգացողություն, դա նաև զանազան զվարճանքներ են։ Luxlux.net-ն առաջարկում է ուղևորվել աշխարհի ամենահայտնի առևտրի կենտրոններ։

South China Mall (Չինաստան)

South China Mall առևտրի կենտրոնն արժանացել է աշխարհի ամենամեծ կենտրոնի կոչմանը, այն զբաղեցնում է 639 հազ. քմ տարածք։ Այստեղ բաժինները տարբեր երկրների ոճում են կառուցված, որտեղ կարելի է գտնել հայտնի բրենդների խանութներ ամբողջ աշխարհից։ Բաժիններից մեկում կարելի է տեսնել 120 հազ. քմ տարածքով արհեստական լիճ։ South China Mall-ի տարածքում է գտնվում Չինաստանի ամենամեծ ընտանեկան հանգստի կենտրոնը՝ Amazing World, 5-աստղանի հյուրանոց, գիշերային ակումբ և նույնիսկ եկեղեցի։

Harrods (Մեծ Բրիտանիա)

Լոնդոնի ամենահայտնի առևտրի կենտրոնի պատմությունը սկսվում է մի փոքր խանութից, որը Չարլզ Հերոդսը բացել է 1824-ին։ Այսօր Harrods-ը 90 հազ. քմ տարածքով առևտրի կենտրոն է, ընդ որում՝ այն մասնագիտանում է լյուքս դասի ապրանքների գծով։ Հաճախ ամենահայտնի բրենդները բացառիկ ապրանքներ են առաջարկում բացառապես միայն Harrods-ի համար։

The Grand Canal Shoppes (ԱՄՆ)

Լաս Վեգասում գտնվող The Grand Canal Shoppes առևտրի կենտրոնը բարձր նորաձևության երկրպագուների սիրելի վայրն է. այստեղ կարելի է գտնել ամենաբացառիկ հավաքածուները հայտնի կուտյուրիեներից, հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի կենտրոնում լինում է առնվազն 20 մլն այցելու։ Հատկանշական է, որ առևտրի կենտրոնը ձևավորված է վենետիկյան ոճում։

Galeries Lafayette (Ֆրանսիա)

Փարիզի բնակիչները շատ են սիրում Galeries Lafayette առևտրի կենտրոնը, որի պատմությունը նույնպես սկսվել է փոքր խանութից։ Այսօր այստեղ առաջարկում են նորաձևության վերջին նորույթները, աքսեսուարներ ինտերիերի համար, բազմաթիվ հուշանվերներ։ Չնայած բարձր գներին՝ շատ ֆրանսիացիներ պարբերաբար այստեղից գնումներ են կատարում։