Համաշխարհային շինարարական նախագծեր իրականացնող Emporis-ի տվյալներով 2012-ին աշխարհի լավագույն նոր երկնաքեր է ճանաչվել Կանադայի Absolute World Towers-ը, գրում է Business Insider-ը:
Երկու ոլորուն աշտարակները, որոնք կառուցվել են MAD ընկերության կողմից, միջազգային ժյուրիի կողմից ընտրվել են լավագույնը՝ առնվազն 100 մետր բարձրություն ունեցող 300 ներկայացված երկնաքերերից:
Absolute World Towers-ը ընտրվել է իր էսթետիկ գեղեցկության համար: Այն հաճախ անվանում են «Մերիլին Մոնրո» իր ոլորուն տեսքի համար: Երկնաքերի յուրաքանչյուր հարկ տարբերվում է իր տեսքով և ներքին հարդարանքով:
BI-ը ներկայացնում է Emporis-ի ցուցակում տեղ գտած ամենագեղեցիկ երկնաքերերը:
Կանադայի՝ «Մերիլին Մոնրո» անվանված Absolute World Towers ոլորուն երկնաքերը
Greenland Plaza. 435 սենյակ ունեցող երկնաքեր-հյուրանոցը Չինաստանում
Dumankaya IKON. բնակելի շենք՝ Ստամբուլում
Բարսելոնայի Fira հյուրանոցը, որի ներսում տեղակայված է 300 արմավենիների պարտեզը
UniCredit Bank-ի գրասենյակը Իտալիայի ամենաբարձրահարկ շինությունն է
Չինաստանի Pearl River Tower-ը այս ցուցակի ամենաբարձր երկնաքերն է՝ 305 բարձրությամբ
Կանադայի բարձրությամբ երրորդ շինությունը, որը նայում է Bow գետին, ստացել է նույն անվանումը
Կատարի 46-հարկանի երկնաքերը, որը զարդարված է բազմաթիվ նախշերով, ավարտվում է ծայրաձողով, որը շանթարգելի դեր է կատարում
Աբու Դաբիի Al Bahr Towers երկնաքերն ունի ֆոտոգալվանային վահանակներ, որոնք արձագանքում են արևի տեղաշարժին: Արևի տեղաշարժի հետ զուգահեռ 2000 հովանոցները բացվում և փակվում են՝ 50 տոկոսով նվազեցնելով ներքին ջերմային էներգիան: