Հաղորդավար և լրագրող Քսենիա Սոբչակը ցույց է տվել, թե ինչպիսին է ինքն իրականում՝ առանց դիմահարդարման:
Քսենիա Սոբչակը վերջերս լրագրողների համար վարպետության դասընթաց է անցկացրել հետևյալ թեմայով. «Հեռուստաշոուի հաղորդավարը. ինչպե՞ս չլինել տիկնիկ և չդառնալ Բարաբաս: Ապրելու կանոններ»:
Քսենիան երիտասարդ մասնագետներին ներկայացրել է շոուի աշխատանքի նրբությունները և բացահայտել հաջողակ լրագրող դառնալու մի քանի գաղտնիք:
Իր խոսքի լրջությունն ընդգծելու համար Քսենիա Սոբչակը հանդիպմանը ներկայացել է առանց դիմահարդարման և ցույց տվել իր բնական գեղեցկությունը: