Միլանում փակվեց նորաձևության շաբաթը, ցուցադրության փակումն արեց լեգենդար Ջորջիո Արմանին: Մաեստրոյի հավաքածուն ստացել էր «Լույս և ստվեր» անվանումը:
Անվանումը շատ խոսուն է, հեղինակը գույները հենց այդպես էլ համադրել է' մտցնելով ստվերի և լույսի «խաղեր»: Բաց երակնգներին փոխարինում են առավել վառ գույները' կազմելով ներդաշնակ հավաքածուներ հարմար և ժամադրություն, և երեկույթի գնալու համար: Վառ գույներն են' սպիտակը, կաթնագույնը, մոխրագույնն ու կապույտը, իսկ մուգերը' մանուշակագույնը, սևը…:
Գովերգելով կանացիությունը դիզայները ստեղծել է թեթև և օդային կերպարներ, մեծ ծաղիկներով մետաքսյա բլուզները նա առաջարկում է կրել ժակետներով և ծնկից ոչ բարձր կիսաշրջազգեստներով, իսկ խիստ աշխատանքային համզգեստին ռոմանտիկ տեսք են տալիս բնական քարերից զարդերը և այլ աքսեսուարները: