Ռուս գիտնականները տարբեր նյութերից պատրաստված բաղադրանյութ են ստեղծել, որը կարող է «կենսական էներգիա» հաղորդել օրգանզմի բջիջներին, գրում է Russia Today-ը:

ՌԴ Գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները 15 բնական նյութերից՝ հակաօքսիդներից և վիտամիններից կազմված բաղադրություն են ստեղծել, որը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը: Ծերացման հիմքում ընկած է «էներգիայի աղբյուր» հանդիսացող գլխավոր բջիջներից մեկի՝ թելահատիկի (mitochondrion) կորուստը: Պարզելով այդ բջիջների կենսունակության մեխանիզմը՝ գիտնականներին հաջողվել է նպաստել կենսական էներգիայի համար պատասխանատու բջջի կայունացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:

Գիտնականները հանգել են այս եզրակացությանը՝ ուսումնասիրություններ անելով կատուների և շների վրա, ինչից հետո կենդանիներն ակտիվացել են, երիտասարդացել են, և անցել է թաթերի դողը: