Հետաքրքիր է' տղամարդկանց մեծամասնության կարծիքով ինչպիսին է կատարյալ կինը: Փորձեցի փոքրիկ հարցում կատարել մեր հայրենակիցների շրջանում: Տղամարդկանց մեծ մասը նշեցին, որ իդեալական կանայք չեն լինում, ուստի պետք չէ երազանքների գիրկն ընկնել:
Իսկ ահա քիչ թե շատ երազկոտ տղամարդկանց ուղղված հարցերի արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ կատարյալ համարում են այն կնոջը, ով գիտի, թե ինչպիսին է իրեն ուզում տեսնել տղամարդը…
Ինչպիսի՞ն է կատարյալ կինը
Կատարյալ կինը
1. Երբեք բացահայտորեն ցույց չի տալիս, որ ցանկանում է տղամարդու վրա իշխանություն հաստատել:
2. Պետք է կարողանա կոկետուհի լինել:
3. Պետք է կարողանա փոխվել և հարմարվել տղամարդու պահանջմունքներին համապատասխան:
4. Պիտի անկաշկանդ լինի սեքսի մեջ:
5. Պետք է կատարելագործի տղամարդուն գայթակղելու իր հմտությունները: