Շոտլանդացի գիտնականները ստեղծել են մարդու բերանային խոռոչի 3D մոդելը, որը ստացել է Seeing Speech անվանումը, հայտնում է BBC-ն:

Ծրագրավորողները կիրառել են մի շարք ժամանակակից սկանավորման տեխնոլոգիաներ, որպեսզի պատկերավոր կերպով ցույց տան, թե ինչպես են մարդու օրգանիզմում ձևավորվում բառերն ու ձայնը:

Հայտնագործությունը կոչված է օգնելու լեզվաբաններին, լոգոպետներին և դերասաններին, որոնք ստիպված են լինում անծանոթ օտար լեզվով խոսել: