«Միսս Ամերիկա» տիտղոսին է արժանացել Նյու Յորք նահանգը ներկայացնող Նինա Դավուլուրին: Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ի երեկոյան, Ատլանտիկ սիթիում, գրում է lenta.ru-ն:
24-ամյա Դավուլուրին դարձել է մրցույթի պատմության մեջ հնդկական ծագումով առաջին աղջիկը, որն արժանացել է տիտղոսին: Տաղանդների մրցույթի ժամանակ նա կատարել է բոլիվուդյան դասական պար: Թագից բացի, Դավուլուրին ստացել է 50 հազար դոլարի չեք. գումարը նա կարող է ծախսել կրթության նպատակով: Դավուլուրին հայտնել է, որ ապագայում մտադիր է բժիշկ դառնալ, ինչպես իր հայրը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիսթալ Լին՝ չինական ծագումով Կալիֆոռնիայի ներկայացուցչուհին:
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 53 աղջիկ: