Նշանավոր շիկահերի համագործակցությունը Dolce&Gabanna ապրանքանիշի հետ ունի երկար պատմություն:
Նախկինում նա գովազդել էր օծանելիք, տոնային քսուք, շրթներկ: Այս անգամ գեղեցկուհին գովազդում է թարթիչների համար նոր Passioneyes ներկը:
Նկարահանումները կայացել են Սիցիլիայում լուսանկարիչ Թոմ Մունրոյի կողմից: Կադերում դերասանուհին նկարված է կղզու ծաղիկներով և նարինջներով' լի գեղեցիկ բնանկարի ֆոնին:
Ապրանքանիշի նոր արտադրանքը թողարկվելու է սև, մուգ դարչնագուն և երկնագույն երանգներով: Իսկ մինչ այդ' հիանանք առաջին լուսանկարներով: