Բեյոնսեն դարձել է L'Oreal ապրանքանիշի նոր արտադրանքի «դեմքը»: Երգչուհին նկարահանվել է բրենդի նոր շրթներկի գովազդում:
Բեյոնսեն արդեն երկար տարիներ ներկայացնում է L'Oreal ապրանքանիշը: Որոշ ժամանակ առաջ նա նկարահանվել էր տոնային կրեմի գովազդում, իսկ հիմա արդեն շրթներկի:
Հիշեցնենք, որ երգչուհին, հաճախ է համաձայնվում տարբեր ապրանքանիշների գովազդային գործակալությունների նկարահանումներին մասնակցելու առաջարկներին: H&M բրենդի գովազդային նկարահանումների ժամանակ նա արգելեց «խմբագրել» լուսանկարները, իսկ Pepsi-ի գովազդի համար ստացավ 50 միլիոն դոլար հոնորար: