Ավանդաբար, ճարտարապետները ջանք չեն խնայում թանգարանների արտաքին տեսքը նախագծելիս, որպեսզի այն օրիգինալությամբ չզիջի ներսում ներկայացվող ցուցանմուշներին:

Ինչպես ներկայացնում է Luxplanet-ը, այդպիսի մի կղզի-թանգարան են նախագծել չինացի ճարտարապետները: Ըստ յուրօրինակ նախագծի՝ Pingtan Art Museum-ը պետք է դառնա Ասիայի ամենախոշոր գեղարվեստական թանգարանը:

Թանգարանի ընդհանուր տարածքը 4.000 քառ. մետր է, իսկ կառուցվելու է այն հատուկ ստեղծված արհեստական կղզում: