Մադագասկար կղզուց 48 կմ արևելք տեղակայված է Նուսի Բուրահա կղզին, որը նախկինում կրում էր Սեն-Մարի անվանումը և հայտնի էր որպես ծովահենների հավաքատեղի: Այսօր այն զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես ծովահենների՝ աշխարհում միակը համարվող գերեզմանոց: Որոշ գերեզմանաքարեր հիանալի պահպանվել են և դրանց վրա հնարավոր է կարդալ բազմաթիվ հայտնի ծովահենների անուններ:
Այստեղ նաև հաճախ են հայտնվում գանձեր որոնողները, ովքեր վստահ են, որ ծովահենների հայտնի ղեկավար Հենրի Էյվերը չէր կարող իր գանձերն ամբողջությամբ տեղափոխել Հին Աշխարհ և մի մասն առ այսօր թաքցված է կղզում:
Ասում են նաև, որ ծովահենների ժամանակներից առ այսօր, խաղաղ գիշերներին, օվկիանոսը Նուսի Բուրահա կղզու ափ է նետում ծովահենների խորտակված գանձերից թանկարժեք քարեր և ոսկյա զարդեր...