Չինական Alibaba ինտերնետ-ընկերությունը դարձել է Ասիայի խոշորագույն ընկերությունը՝ կապիտալիզացիայի ցուցանիշով և իր արժեքով աշխարհում զբաղեցնում է յոթերորդ տեղը, հայտնում է Nikkei Asian Review հրատարակչությունը։
Դեկտեմբերի 20-ի դրությամբ ընկերության կապիտալիզացիան անցյալ տարվա վերջի տվյալների համեմատությամբ աճել է 60%-ով՝ հասնելով մինչև 570 միլիարդ դոլարի: Համաշխարհային ընկերությունների շարքում՝ Facebook-ի գինը գնահատվում է 588 միլիարդ դոլար, իսկ Berkshire Hathaway ընկերությանը՝ 554 միլիարդ դոլար:

Աշխարհի խոշորագույն կապիտալիզացիայով ընկերությունը Saudi Aramco-ն է: Ընկերությունը գնահատվում է 1,89 տրիլիոն դոլար:
Ցանկում հայտնվել է հինգ ամերիկյան ընկերություն՝ Apple (1,24 տրիլիոն դոլար), երրորդը՝ Microsoft-ը (1,2 տրիլիոն դոլար), Google-ը՝ (931 միլիարդ), Amazon-ը՝ (886 միլիարդ) և այլն: