Ո՞րն է եղել Ձեր ամուսնալուծության պատճառը:


Ընտանիքը հիմնականում քայքայում են տղամարդիկ, ոչ մի կին սիրված, հարգված լինելով, չի լքի իր ամուսնուն, ես շատ երիտասարդ եմ ամուսնացել 18 տարեկանում աղջիկս ծնվեց ու անմիջապես 5 ամիս հետո ես վերջնական որոշում կայացրեցի բաժանվել, որովհետև խանդս, դավաճանության չափերը, ինձ չհարգելու ու երիտասարդությունս խորտակելու ցանկություն չունեի: Վճռորոշ քայլ ամուսնությունից 1 տարի 5 ամիս հետո' չնայած, որ ամուսինս եղել է իմ առաջին ու մեծ սերը:

 

Արդյո՞ք չեք զղջում նման որոշման համար:


Փոշմանելու մասին խոսք լինել չի կարող, ամեն անգամ ես կրկնակի եմ համոզվում, որ ես չպետք է ապրեի նույն անձի հետ մի հարկի տակ: Կանայք իրավունք ունեն ապրել սիրված, հարգված ու միշտ լինեն ուշադրության կենտրոնում, բնական և փոխադարձ ձևով: