Royal Photographic Society-ի վերջին ցուցահանդեսի համար ընտրված շշմեցնող լուսանկարները ցույց են տալիս գիտական հետազոտության անհավատալի գեղեցկությունը, գրում է Daily Mail-ը: Այս նկարները վերցված են գիտության տարբեր ճյուղերից և ցույց են տալիս, թե որքան կարևոր է լուսանկարչությունը գիտնականների համար:
Ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի տարբեր երկրներից 54 գիտնականների աշխատանքներ: Լուսանկարչական հմտությունները կարևոր դեր են խաղում բժշկության, ինժեներության, հնագիտության, կենսաբանության և շատ այլ ոլորտներում:
Ցուցահանդեսը ողջունում է լուսանկարչության օգտագործումը գիտության մեջ և ցույց է տալիս, որ գիտությունն ու գեղեցկությունը կարող են հանդիպել իրար: