Դերասան Գոռ Հակոբյանն, ով հանրությանը հայտնի է «Full House» և «Անտիվիրուս» հումորային նախագծերից Life.panorama.am-ի հետ զրույցում կիսվեց իր անձնական կյանքին վերաբերող գաղտնիքներով:
-Երբ հայտնվեցիք «Full House»-ում բավական շատ երկրպագուհիներ ձեռք բերեցիք:Համոզված եմ՝ հիմա նրանք կհարցնեն՝ ընտանեկան ի՞նչ կարգավիճակում եք:
-Ասեմ. 26 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու որդի: Ի դեպ, փոքր տղայիս անունը Ֆելիքս է:
-Հայրիկի կերպարային անունն է փաստորեն կրում: Եվ ի՞նչ տարիքի են Ձեր բալիկները:
-Մեծ տղաս՝ Վարդանը, 3 տարեկան է, փոքրը՝ 2 ամսեկան:
-Գոռ, Ձեր կինը նույնպես դերասանուհի՞ է:
-Ոչ, կինս մասնագիտությամբ հաշվապահ է, իսկ այս պահին՝ տնային տնտեսուհի: Ես ժամանակ չունեմ և նա է զբաղվում երեխաների դաստիարակությամբ: Այդ գործն այս պահին հանձնել եմ կնոջս, նրա մոտ դա ավելի լավ է ստացվում, քան իմ: Ես շատ քիչ ժամանակ եմ ազատ լինում, որի ընթացքում աշխատում եմ, անպայման, ընտանիքիս հետ անցկացնել: Այնպես որ երեխաների դաստիարակությունն այս պահին ամբողջովին կնոջս գործն է:
Շարունակությունը` այստեղ: