Ինչչպես արդեն հայտնել էինք, երգչուհի Սիլվա Հակոբյանն այսօր ամուսնանում է։ Նա և Նորայր Մանուկյանը միմյանց տեր և հնազանդ լինելու երդում են տվել Էջմիածնի սուրբ Հռիփսիմե եկեղեցում, փոխանակվել ամուսնական մատանիներով և խոստացել հավերժ սիրել իրար։

 

Սիլվան չի սիրում խոսել անձնական կյանքի մասին։ Նա մեկ անգամ է բացառություն արել և Tert.am Life–ի հետ խոսել իր ու Նորայրի հարաբերությունների մասին։ Հարսանիքի մասին բացառիկ անդրադարձը ևս Սիլվան վստահել է Tert.am Life–ին։ Երգչուհին խոսել է զգացողությունների մասին և լուսանկար տրամադրել կյանքի կարևորագույն օրվանից։

 

Սիլվան և Նորայրը համեստ հարսանիք են կազմակերպել, որին ներկան են միայն ամենամտերիմ մարդիկ։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչուհին նշել էր, որ չի կարևորում մեծ հարսանիքը, ավելի մեծ նշանակություն ունի իսկապես երջանիկ լինելը։ Այսօր կայանալիք փոքրիկ խնջույքից հետո զույգը կմեկնի մեղրամսի։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։