Վիտամին D-ն, որը առաջանում է արևայրուքի ժամանակ, դրականորեն է ազդում ոսկրային համակարգի վրա, նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը և բարձրացնում ինքնագնահատականը:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արևայրուքով մարդիկ առավել գոհ են իրենց արտաքինից, հակված չեն գիրանալուն և առավել քիչ խնդիրներ ունեն առողջության հետ:
Արևայրուքը բարձրացնում է վիտամին D-ի պարունակությունը օրգանիզմում: Նաև կանոնավոր արևայրուք ընդունող մարդկանց մոտ նկատվում է արյան մեջ շաքարի նվազում, նյութափոխանակության ակտիվացում, որի արդյունքում էլ արևայրուք ունեցող մարդիկ ավելի քիչ են հակված գիրանալուն:
Իսկ D վիտամինի պակասը բացասաբար է ազդում ոսկրային համակարգի վրա և դառնում գիրացման պատճառ, ինչպես նաև' D վիտամինի պակասը քաղցկեղածին հիվանդությունների պատճառ է դառնում: