Հնդիկ երեխան տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որը ստիպում է նրան մեծանալ սովորականից 8 անգամ ավելի արագ: Տարօրինակ հիվանդության հետևանքով 14-ամյա տղայի մարմինը 110 տարեկան ծերունու տեսք ունի:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը տղայի քույրերից ու եղբայրներից 5-ը մահացել են նույն հիվանդությունից, որը հայտնի է Progeria անունով: Աշխարհում մինչ օրս գրանցվել է նման հիվանդության 80 դեպք:
Progeria-ն հանգեցնում է մարմնի արագ ծերացմանը: Այս գենետիկ հիվանդությամբ տառապողների մոտ կարող է նկատվել արտրիտ, աչքի խնդիրներ, սրտի հիվանդություն և ճաղատություն:
Աղբյուրը հաղորդմամբ' տղայի ծնողները զարմիկներ են: Նրանց 8 երեխաներից երկուսը' 20-ամյա և 10-ամյա դուստրերը լիովին առողջ են: