«Օսկարի» 43-ամյա մրցանակակիր Լեոնարդո Դի Կապրիոյի ընտրությունն այս անգամ կանգ է առել 20-ամյա մոդել Կամիլա Մորրոնեի վրա՝ գրում է the Sun-ը: Պապարացիները նկատել են Դի Կապրիոյին Լոս Անջելեսում Կամիլայի տանից դուրս գալիս: Նրա ետևից հայտնվել է նաև ինքը՝ մոդելը: Նա նստել է մեքենան ու հեռացել:
Որքանով են նրանց հարաբերությունները բարեհաջող՝ հայտնի չէ: Բայց, ինչպես երևում է, տարիքով մեծ տղամարդկանց նկատմամբ սերը Կամիլայի ընտանիքում փոխանցվում է ժառանգաբար. նրա մայրը՝ 38-ամյա դերասանուհի Լյուչիլա Սոլան, սիրահարված է 77-ամյա Ալ Պաչինոյին: