Ոսկեգույն iPhone-ի թեման, որը վերջերս դարձել է բուռն քննարկման առարկա, անսպասելի զարգացում է ապրել: Նախ՝ Reuters լրատվական գործակալությունը «արտադրողների թայվանական շղթայից» ստացավ հաստատումն այն տեղեկատվության, որ «խնձորային» ընկերությունը իրոք պատրաստվում է արտադրել ոսկեգույն սմարթֆոն: Անմիջապես սպառողներն այն անվանեցին «շամպայնի պղպջակներ»՝ միաժամանակ նշելով, որ Apple-ի գաղափարն իրենց այնքան էլ չի ուրախացնում:

Ենթադրվում էր, որ ոսկեգույն սմարթֆոնը ժողովրդականություն կվայելի Հնդկաստանում և Չինաստանում: Ինչպես նշում է Electronista ռեսուրսը, այս երկրներից մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ հարցում է անցկացվել, ինչի արդյունքում պարզվել է, որ նրանք ոգևորված չեն ոսկեգույն iPhone գնելու գաղափարից: Այդպիսի սմարթֆոնը, նրանց խոսքով, կլինի վուլգար, «պիժոնների համար», կարող է «ուղղակի այլանդակ տեսք ունենալ»:

Պետք է նշել, որ ոսկեգույն էլեկտրոնիկան Չինաստանում ու Հնդկաստանում լավ է վաճառվում, սակայն Չինաստանում երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ այն համարում են հնաոճ ու վուլգար: Նրանք նախընտրում են պլատիկնը, որը չինացիներն անվանում են «սպիտակ ոսկի»: Հնդկաստանում մարդիկ շարունակում են հետաքրքրվել ոսկեգույն սարքերով, սակայն iPhone-ը վանում է նրանց ոչ թե գույնով, այլ արժեքով: