Բրազիլական «Կլոն» հեռուստասերիալը երկուհազարականներին գրավել է շատերի սրտերը (առաջին սերիան թողարկվել է 2011թ.-ի հոկտեմբերին)։ Ու թեեւ նախագիծն արդեն վաղուց ավարտվել է, երկրպագուները մինչ այժմ հետեւում են սիրելի դերասանների կյանքին։
Ստեֆանի Բրիուտուն «Կլոն» սերիալում մարմնավորում էր Սամիրայի կերպարը՝ հանդուգն աղջիկ, որը խախտում էր ծնողների բոլոր արգելքները (նկարահանումների պահին Ստեֆանին 14 տարեկան էր)։ Հիմա Բրիտուն 32 տարեկան է, նա գրեթե չի նկարահանվում եւ ամբողջ ազատ ժամանակը նվիրում է ընտանիքին։
Աստղն արդեն մի քանի տարի է՝ աստղը հարաբերություններ ունի իրավաբան Իգոր Ռաչկովսկիի հետ, իսկ վերջերս պարզ է դարձել, որ զույգը երեխայի է սպասում։ Դերասանուին թաքցնում էր երեխայի սեռը, սակայն օրերս պարզ է դարձել, որ նա որդի է ունենալու։
«Մեր տղան, մեր փոքրիկը մեծանում է։ Դա երազանք է։ Այնքան անհավանան հույզեր կան։ Չի կարող ավելի լավ բան լինել։ Հիմա դուք հասկանո՞ւմ եք, թե առաջիկա տարիներին ով է գերակայելու իմ Instagram-ում»- երկրպագուներին դիմել է Ստեֆանին։