ԱՄՆ Արիզոնա նահանգի բնակիչը 150 կիլոգրամով նիհարել է այն բանից հետո, երբ բժիշկները նրան հայտնել են, որ արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը շատ բարձր են եղել։ Այդ ժամանակ նա որոշել է հրաժարվել վնասակար սննդից և անցնել առողջ սննդակարգի, սակայն ցանկալի արդյունք չի ստացել: Արդյունքը երևացել է, երբ Պասկուալեն սկսել է մթերք գնելու գնալ մոտակա սուպերմարկետ ամեն անգամ, երբ քաղց է զգացել: Այնտեղ նա վճռականորեն հեռու է մնացել պատրաստի ուտեստներից և գնել է մրգեր, բանջարեղեն և շիլաներ: Առաջին երկու տարում ամերիկացին նիհարել է 90,7 կիլոգրամով, ինչը նրան հնարավորություն է տվել սկսել մարզասրահ հաճախել: Ֆիզիկական վարժությունների և խանութ գնալու համադրությամբ ամերիկացին երրորդ տարում նիհարել է 149,7 կիլոգրամով: