Մադոննայի դուստրը՝ Լուրդեսը, վաղուց արդեն «մայրիկի աղջիկ չէ», որ ուսումնական տարվան ընդառաջ, ամառային արձակուրդների վերջին օրերը վայելելիս, Լուրդես Լեոնը նկատվել է Վիլֆրանշ-սյուր-Մերում՝ Ֆրանսիայում: Մադոննայի աղջիկը զվարճանալիս է եղել դեռահաս տղաների շրջապատում:
Բացի սպորտով զբաղվելուց (լող, մարմնամարզություն) և ընկերների հետ ազատ ժամանակն անցկացնելուց, Լուրդեսը լրջորեն նախապատրաստվում է բեմական կարիերային: Նա ուսանում է արվեստի հեղինակավոր "La Guardia High School of Music and Performing Arts" դպրոցում, ինչպես նաև հաճախում է դերասանի վարպետության դասընթացների:
Չնայած իր 16-ամյա տարիքին՝ Լուրդեսը հասուն աղջկա տեսք ունի և, ինչպես հայտնում են ռուսաստանյան և ուկրաինական լրատվամիջոցները, «տղաներին փոխում է ձեռնոցների նման»: Դա այդքան էլ զարմանալի չէ՝ նկատի ունենալով նրա մոր վարակիչ օրինակը: Բացի այդ, նա չի թաքցնում իր բարեմասնությունները և իր համար ընտրում է բաց հագուստներ: