Նշանավոր թենիսիստուհին իր ծամվող կոնֆետների արտադրանքի տարեդարձը նշել է շրթունքների տեսքով նույնանուն հագուստի և աքսեսուարների հավաքածուի թողարկմամբ:
Հավաքածուն կներկայացվի Henri Bendel խանությում, որտեղ վաճառվում են Sugarpova կոնֆետներ: «Henri Bendel-ը առաջիններից էր, ով աջակցեց իմ Sugarpova բրենդին և մեկ որոշեցինք շարունակել և ընդլայնել մեր գործնական հարաբերությունները»:
Շարապովան մտադիր էր որոշ ժամանակով փոխել իր ազգանունը դարձնելով Շուգարպովա, սակայն հետո միտքը փոխեց, քանզի դա շատ բարդ գործընթաց էր: