Ավստրալիացի դիզայները iPhone-ի համար նոր դիզայն է ներկայացրել, որն իսկապես ապշեցնում է: Ինչքան էլ ծանր և դժվարաշարժ լինի այն, այն միշտ աչքի կընկնի, գրում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ այսպիսի iPhone-ի տերն այն երբեք չի կորցնի: Կարմիր ծովախեցգետնի տեսք ունեցող բջջային հեռախոսը ստեղծելիս Էլիոթ Գորհամը ոգեշնչվել է Սալվադոր Դալիի յուրօրինակ խեցգետին-հեռախոսից:

Իսպանացի նկարչի սյուրռեալիստական աշխատանքը ստեղծվել է 1936-ին, այժմ այն գտնվում է Ավստրալիայի ազգային պատկերասրահում:

Ժամանակակից հեռախոսի նոր դիզայնը չի ապահովում սարքավորման գործնականությունը. այն չունի տեսախցիկ, էրգոնոմիկ տեսակետից անհարմար է, չափազանց մեծ է գրպանում տեղավորելու համար, սակայն կարող է հիացնել հետաքրքրաշարժ մտահաղացումների սիրահարներին, նշում է աղբյուրը:

 

Լուսանկարները` այստեղ: