ԱՄՆ-ի Apple ընկերության նոր սմարթֆոնի դիզայնն սկզբունքային տարբերություն չի ունենա նախորդ iPhine 6 մոդելից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 21-ին այս մասին հայտնել Է ամերիկյան WSJ թերթի Էլեկտրոնային տարբերակը:

 

Թերթի աղբյուրների տեղեկություններով՝ «Apple-ը ծրագրում Է հեռանալ յուրաքանչյուր երկու տարին մեկ իր հիմնական iPhone-ի դիզայնը վերամշակելու սկզբունքից, այն սոսկ ոչ մեծ փոփոխություններ կմտցնի մոդելում, որը կթողարկվի այս աշնանը»:

 

Ինչպես նշել Է հրատարակությունը, նոր սարքը կներկայացվի երկու տարբերակով՝ դիսփլեյի 4,7 դյույմ եւ 5,5 դյույմ անկյունագծով: Ամենալուրջ փոփոխությունը, որը ծրագրվում Է այս տարի, կլինի հրաժարումն ականջակալների համար հարակցիչից, «դա թույլ կտա հեռախոսը դարձնել ավելի բարակ եւ բարելավել դրա ջրակայունությունը»: Ականջակալները կմիացվեն այն հարակցիչին, որն օգտագործվում Է սարքի լիցքավորման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: