Դերասան Սոս Ջանիբեկյանի և մանեքենուհի Լյուսի Հայրապետյանի հարաբերությունների մասին esyes.am-ը պատմել է իր ընթերցողներին: Պատմել ենք նաև, որ Սոսն ու Լյուսին ամառային հանգիստը միասին վայելել են Ֆրանսիայում:

Օրերս esyes.am-ին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է: Այս մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Սոսից, ով մեկնաբանություն չտվեց այս թեմայով:
Զրուցեցինք նաև մանեքենուհու հետ, ով հաստատեց լուրերի իսկությունը: «Դա համապատասխանում է իրականությանը,- ասաց Լյուսին ու հավելեց, որ չի ցանկանում խոսել մանրամասների մասին: -Այդպես է լինում բաժանմումների ժամանակ, ոչ ոք էլ չի ցանկանում խոսել այդ մասին: Դա բնականոն ընթացք է: Կարծում եմ' Սոսն էլ չի ցանկանա դա բարձրաձայնել»:

Լյուսին դժվարացավ ասել, թե կոնկրետ երբ են իրենք բաժանվել' նշելով հետևյալը. «Մինչև հիմա էլ շփում ունենք, խոսում ենք, սակայն բաժանվել ենք»:

Լուրը ճշտեց Ամալյա Հովհաննիսյանը