Շների համար անկողինները կարող են ունենալ յուրահատուկ դիզայն և լինել նույնքան հարմարավետ, որքան մարդկանց համար նախատեսված անկողինները, ցույց են տալիս Independent-ում հրապարակված լուսանկարները:

Տարիներ շարունակ փափուկ բարձերը հարմարավետություն են ապահովել մարդկանց համար: Այսօր արդեն նման հաճույքից կարող են օգտվել նաև մեր չորքոտանի բարեկամները: Շունն անգամ կարող է հանգստանալ 17-րդ դարի ոճով կամ իտալացի դիզայների տարբեր գույներով պատրաստած ժամանակակից բազկաթոռի մեջ:

Ձեր շան համար կարող եք անգամ գնել ցանցաճոճ, գրում է աղբյուրը: