Անձրևանոցների պատճառած անհարմարություններն ու դրանք քամու պայմաններում բացելիս կորցրած ջանքերն այլևս անցյալում են՝ շնորհիվ նոր սաղավարտ-անձրևանոցների, որոնք ստեղծվել են Hospitality Umbrellas ընկերության կողմից, ներկայացնում է tert.am-ը`հղում տալով Daily Mail-ին:
Նորահայտ անձրևանոց-հովանոցները կոչված են պաշտպանելու այն օգտագործողներին և՛ անձրևից, և՛ քամուց՝ միաժամանակ ամբողջովին անվնաս լինելով անցորդների համար: Հովանոցի տեսք ունեցող անձրևանոցների առավելություններից մեկը նաև այն է, որ այն չի փակում տեսադաշտը՝ առջևի մասում հատուկ կտրվածք ունենալու շնորհիվ, և բավականին հարմար է փողոցում քայլելիս բռնելու համար, ինչպես ներկայացնում է ընկերության ղեկավարը:
Անձրևանոցը փորձարկվել է 40 մղոն/ժամ ուժգնությամբ քամու պայմաններում, և այն միանգամայն արդարացրել է իրեն: